Հոլանդացի գյուտարարը վազքուղի-հեծանիվ է ստեղծել (տեսանյութ)
Tech Insider-ը ներկայացրել է նորագույն ժամանակների տարօրինակ գյուտերից մեկը, որն իրենից վազքուղի մարզասարքի և հեծանիվի համադրություն է ներկայացնում:
Lopifit անվանումն ստացած սարքը աշխարհում առաջինն է իր տեսակի մեջ: Քայլելու համար նախատեսված հեծանիվն աշխատում է մարտկոցի և շարժիչի օգնությամբ: Այն հնարավորություն է տալիս հանգիստ քայլել` միևնույն ժամանակ երթևեկելով 24 կմ/ժամ արագությամբ:
Նորարար սարքավորումը վաճառվում է 2150 դոլարով: Վազքուղի-հեծանիվը ստեղծել է հոլանդացի գյուտարար Բրուին Բերգմեստերը:
Մեկ լիցքավորմամբ այն կարող է 55 կմ տարածություն անցնել:
Տեսանյութը՝ այստեղ։










